Վտանգավոր խաղեր

27/02/2009

Երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանատան առջեւ նախատեսվածից մի քանի ժամ ուշացումով տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի նպատակն էր, ըստ կազմակերպիչների, Վրաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել ջավախահայության հիմնախնդիրների վրա: Ակցիայի մասնակիցները իրենց հայտարարությունը հանձնել են Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին: Ի թիվս այլ կետերի, ակցիայի մասնակիցները պահանջել են` «Ազատ արձակել Ջավախքի հայ հասարակության ակտիվիստներին», «Հայ Առաքելական եկեղեցուն տալ իրավական կարգավիճակ», «Սամցխե-Ջավախքի, Ծալկայի տարածաշրջանում Հայոց լեզվին տալ իրավական կարգավիճակ», եւ այլն: Ակնհայտ է, որ «ոչ քաղաքական» այս միջոցառումը ցանկացած պահի, ասենք՝ ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում, կարող է վերաճել արդեն խիստ քաղաքական ակցիայի: Եվ մնում է միայն ենթադրել, թե այսքանը հասկանալով՝ ինչո՞ւ էին իշխանություններն արտոնել երեկվա այս ակցիան: