Աճուրդի գործով

27/02/2009

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Սեւակ Բաղդասարյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմել է կեղծ փաստաթղթեր: Այդ մասին տեղեկացրել են ԴԱՀԿ ծառայությունից, ըստ որի՝ Ս.Բաղդասարյանը կազմել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին կեղծ արձանագրություն, կնքել անշարժ գույքի առքուվաճառքի մասին կեղծ պայմանագիր եւ առանց համապատասխան լիազորագրի՝ կատարել նոտարական վավերացում: Այնուհետեւ պայմանագիրը հանձնվել է գնորդին, որն էլ այն ներկայացրել է Անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժին` համապատասխան գրանցում կատարելու նպատակով: ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով Ս.Բաղդասարյանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են, փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազություն: