Վիճակը ծանր է

25/02/2009

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Ըստ «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանի, Սրբազանին տրվում է արհեստական շնչառություն: Նա ունի գանգոսկրերի վնասվածք եւ գանգուղեղի փակ տրավմա: Ներսես Սրբազանը «Նաիրիում» է փետրվարի 18-ից: Նա հարձակման էր ենթարկվել փետրվարի լույս 18-ի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ իր բնակարանում: Կողոպուտի նպատակով նրա բնակարան թափանցած հանցագործը մուտք էր գործել վստահության չարաշահման եղանակով: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանի տեղեկացմամբ՝ դեպքի առնչությամբ ձերբակալված է Հուսիկ Հովհաննիսյանը: Գործն այժմ գտնվում է նախաքննության փուլում: Հ. Հովհաննիսյանը 2008-ին եւս կողոպուտի համար ձերբակալված է եղել: