Հայտարարվել է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների բաց մրցույթը: Պետական գնումների գործակալության կողմից հայտարարված բաց մրցույթն անցկացվելու է մեկ փուլով: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների»» պետական գնման պայմանագիր: Կնքվելիք պայմանագրի կատարման ժամկետը կսահմանվի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը: Մրցույթի հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձինք` անկախ նրանց՝ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն լինելու, քաղաքացիություն չունենալու հանգամանքից: Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին մինչեւ հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված 58-րդ օրը, ժամը 14:30-ը: Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Պետական գնումների գործակալություն` մինչեւ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված 60-րդ օրը, ժամը 14:30-ն: