Արոնյանը հաղթել է

25/02/2009

Փետրվարի 22-ին Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթել է կուբացի Լենիեր Դոմինգեսին: Սա Արոնյանի երկրորդ հաղթանակն է մրցաշարում: Երկրորդ խաղափուլում հայ գրոսմայստերը սեւ խաղաքարերով հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն Վիշի Անանդին: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Թեմուր Ռաջաբովին: Այսպիսով, Արոնյանը եւ Գրիշչուկը 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 2.5 միավորով երրորդ տեղում է Վիշի Անանդը, ով հաղթանակ է տարել չինացի գրոսմայստեր Վան Յուի նկատմամբ: Փետրվարի 18-ին սկսված գերմրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով` երկու շրջանով` 8 մասնակիցների միջեւ, եւ կավարտվի մարտի 7-ին: Ընդամենը կանցկացվի 14 խաղափուլ: Նախորդ տարիներին հայ շախմատիստներից Լինարեսում հանդես են եկել Լեւոն Արոնյանը, Ռաֆայել Վահանյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: Լեւոն Արոնյանը Լինարեսի 2006 թվականի գերմրցաշարի հաղթողն է: