ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՌԴ-ում հնարավոր է սոցիալական լարվածության աճ, ինչը կարող է հանգեցնել ազգամիջյան ու միջկրոնական հակամարտությունների: «Սաստկացող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկրում աճում է սոցիալական լարվածությունը, եւ այս գործոնը ազգամիջյան ու միջկրոնական հակամարտությունների կատալիզատոր է՝ սպառնալիք ներկայացնելով սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը»,- ասել է Չայկան: