ՀՀ Ոստիկանությունը դրամական խոշոր պարգեւ է խոստանում այն անձանց, ովքեր կարող են արժեքավոր տեղեկություն հայտնել ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանին սպանած անձի (անձանց) ինքնության կամ դեպքի հանգամանքների վերաբերյալ: Այս մասին երեկ հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը: Տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել 52-78-36, 52-77-46, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Ոստիկանության մոտակա բաժին: Հիշեցնենք, որ Գ. Մհերյանը սպանվել էր փետրվարի 3-ին: