Սեմնեբին հանդիպել է Արզումանյանին

22/02/2009

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին երեկ բանտում հանդիպել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի հաղորդագրության` հանդիպման ժամանակ քննարկվել են «7-ի գործի» մանրամասները, քաղբանտարկյալներին եւ ներքաղաքական վիճակին առնչվող հարցեր»: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոթհեն եւ Եվրամիության երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոն: Հիշեցնենք, որ Ալ. Արզումանյանը եւ «7-ի գործով» անցնող մյուս գործիչները, այդ թվում` Ազգային ժողովի երեք պատգամավորները, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով` «պետական իշխանության յուրացում» եւ «զանգվածային անկարգություններ»: