Բանակը եւ Ոստիկանությունը ժողովրդի կողմը կլինեն

22/02/2009

Վրաստանի Սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն վստահ է, որ ժողովրդի եւ իշխանության դիմակայության դեպքում բանակը եւ Ոստիկանությունը ժողովրդի կողմը կլինեն: «Երկար տարիներ ես աշխատել եմ ուժային տարբեր մարմիններում եւ տեղեկատվություն ունեմ բոլոր գերատեսչություններում տիրող իրադրության մասին: Ես գիտեմ, որ կրիտիկական պահին նրանք կկանգնեն ժողովրդի կողքին: Ուստի իշխանությունները թող զուր տեղը բնակչությանը չվախեցնեն Ոստիկանությամբ ու բանակով»,- ասել է նա «Ախալի Թաոբա» վրացական թերթին տված հարցազրույցում:

Նա կարեւորում է «ողջ ընդդիմության միավորվելը հանուն ընդհանուր նպատակի»: «Վրաստանի բոլոր դժբախտությունների պատճառն այսօր Սահակաշվիլին է, եւ երկիրը փրկելու համար ընդդիմությունը պարտավոր է համաձայնեցված գործել»,- ասել է Բիցաձեն: