«Ա1+»-ի վճիռը կլինի

20/02/2009

Այսօր Վճռաբեկ դատարանը կհրապարակի «Ա1+»-ի երկու հայցերի վերաբերյալ իր որոշումը: Հիշեցնենք, որ «Մելտեքս» ՍՊԸ-ն` «Ա1+»-ը, 2 դիմում է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան` պահանջելով վերանայել նույն դատարանի` 2004թ. փետրվարի 27-ի եւ ապրիլի 23-ի վճիռները նոր հանգամանքների ի հայտ գալու հիմնավորմամբ: Իսկ նոր հանգամանքը Եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ի վճիռն է, որն ուժի մեջ է մտել անցած տարի սեպտեմբերին: Այդ վճռով հարցականի տակ է դրվում այն բոլոր 7 մրցույթների օրինականությունը, որոնց մասնակցել է «Ա1+»-ը եւ ՀՌԱՀ-ի կողմից մերժում ստացել: Փաստաբանի համոզմամբ՝ «Ա1+»-ի ոտնահարված իրավունքը կարող է վերականգնվել միայն ՀՌԱՀ-ի կողմից հայտարարված կապուղիների մրցույթի ժամանակ: «Վճռաբեկ դատարանի վաղվա որոշումից ես սպասումներ ունեմ, որ միեւնույն է` ուզեն թե չուզեն, ՀՌԱՀ-ը մրցույթ անելու է` անկախ նրանից, որ օրենք են ընդունել մինչեւ 2010թ. մրցույթ չանելու մասին»,- ասաց փաստաբան Տ.Տեր-Եսայանը, ով դատարանում ներկայացնում է «Ա1+»-ի շահերը: