Մեր տեղեկություններով` ՀՀ Ոստիկանության Հանցավորության դեմ պայքարի` 6-րդ վարչության նախկին պետ, ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային ծառայության տնտեսական հարցերով օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Գիզիրյանը օրերս նշանակվելու է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ: Ի դեպ, ՀՀ Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած երեկվա կոլեգիայի ընդլայնված նիստում դժգոհություն են հայտնել քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի, մասնավորապես, այդ հիմնարկներում թմրանյութերի շրջանառության ու դատապարտյալների անձնական անվտանգության ապահովման հետ կապված: