Գնում է Ադրբեջան

20/02/2009

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի սկզբին կայցելի Ադրբեջան: Ըստ «Ազերի Պրեսի»` Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Բաքվում ռուսաստանյան տեղեկատվական-մշակութային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի բացման արարողությանը կմասնակցեն նաեւ ԱՊՀ գործերով Դաշնային գործակալության տնօրեն Ֆարիդ Մուխամետշինը եւ այլ պաշտոնատար անձինք: