Հանդիպել են

20/02/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության` Ս. Սարգսյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր երկրի համագործակցությունը եւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Նախագահը վերահաստատել է մեր տնտեսության վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու ուղղությամբ ակտիվ եւ գործնական քայլերի գնալու` իշխանությունների պատրաստակամությունը: Քննարկվել են նաեւ ճգնաժամի պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամի եւ մեր երկրի միջեւ փոխգործակցության ծրագրերին եւ հեռանկարներին առնչվող հարցեր: