Արցախը` որպես բանակցային լիիրավ կողմ

20/02/2009

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության Արտաքին գործերի նախարարության 2008թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2009թ. անելիքներին: Բ. Սահակյանը նշել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Դրանք են` արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունն ու բազմաուղղվածությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելը, բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը` Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ: Նա նաեւ ասել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունն այն բացառիկ արժեքներն են, որոնք երբեք չեն կարող կասկածի տակ դրվել: