Պետրոսյանը չի ցանկանում օգտագործված լինել

17/02/2009

Հումորիստ Եվգենի Պետրոսյանը դատական գործ է հարուցել ու արբանյակային հաղորդումներ հեռարձակող «DirecTV Group» ընկերությունից 10 մլն դոլար հատուցում է պահանջում։ Բանն այն է, որ ընկերությունը գովազդելով իր աշխատանքը՝ օգտագործել է Պետրոսյանի դիմանկարն ու նրան որպես «ազգային մշակույթի կուռք» է բնութագրել, նպատակ ունենալով ռուսական հաղորդումները գովազդել Նյու Յորքի ռուսախոս բնակչության շարքերում։ Պետրոսյանն ասել է, որ ինքը երբեք գովազդային ակցիաներում չի մասնակցել ու ոչ մեկին թույլ չի տվել իր անվան հետ խաղալ։ Եվ այժմ Նյու Յորքի դատարանի միջոցով փորձում է փոխհատուցել ստացված բարոյական վնասն այդչափ մեծ գումարի տեսքով։