Օրվա պարը կլինի վալսը

17/02/2009

Փետրվարի 19-ին տեղի կունենա պարահանդես, որը նվիրված կլինի Հովհաննես Թումանյանի 140-ամյակին: Այդ նախաձեռնությունը պատկանում է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին, ով տեղեկացրեց, որ պարահանդեսին մասնակցելու են շատ անվանի մարդիկ ու պաշտոնյաներ` իրենց կանանցով: Օրվա պարը կլինի վալսը: Իսկ այնուհետ ծրագրում կլինեն համաժողովներ, տարբեր տոնական միջոցառումներ, որոնք Թումանյանի շնչով կլցնեն ողջ 2009 թվականը: Արդեն իսկ վաճառքում կան Թումանյանի գծագրերով ստեղծված մանկական խաղ-լոտոներն ու խճանկարները։ Նախատեսվում է թողարկել նորերն ու բեմականացնել Թումանյանի հեքիաթները։