Հայտնի ամերիկացի վավերագրող Մայքլ Մուրը, ով մեծ աղմուկ հանած «Ֆարենհեյթ 9/11» ֆիլմի հեղինակն է, պատրաստվում է նկարահանել ֆիլմ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ու Ուոլ սթրիթի գաղտնի մեքենայությունների մասին։ Նա հայտարարել է, որ այժմ ուսումնասիրում է տնտեսական ճգնաժամի ակունքներն ու համարձակ ֆինանսիստների խորհուրդների կարիք ունի։ «Ինձ հարկավոր է մի մարդ, որը չի վախենա բացահայտել Ուոլ սթրիթի գաղտնիքները, որպեսզի օգնի ինձ հասկանալ՝ ինչի՞ց է սկսվել ամերիկյան պատմության ամենախոշոր խաբեությունը»,- հայտարարել է Մայքլ Մուրը։