Ախպերություն

15/02/2009

«Ռուսաստանը Թուրքիայի հետ փոխգործակցություն է ակնկալում Կովկասում խաղաղության պահպանման գործում»,- երեկ Մոսկվայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ կայացած բանակցությունների ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Մեր երկրները սեւծովյան տերություններ են, ինչը կանխորոշում է սեւծովյան տարածաշրջանում եւ ամբողջ Կովկասում խաղաղության եւ անվտանգության ռեժիմի պահպանման ուղղությամբ ընդհանուր ջանքերի անհրաժեշտությունը»,- ասել է նա: «Մենք այդ ոլորտում ռազմավարական կոոպերացում ենք ակնկալում մեր թուրք բարեկամների հետ, կարծում եմ, որ այդ առումով մենք լավ առաջընթաց ունենք: Հուսով ենք, որ մեր ջանքերի այդօրինակ կոորդինացումը կպահպանվի նաեւ ապագայում»,- հայտարարել է ՌԴ նախագահը: