Սպասում են հրավերի

15/02/2009

«Ադրբեջանը չի ցանկանում որոշ երկրների նման մնալ ՆԱՏՕ-ի դռների ետեւում, անորոշության ու սպասման մեջ»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում: Պատասխանելով ՆԱՏՕ-ին ինտեգրվելու նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի մասին հարցին` Նովրուզ Մամեդովն ասել է. «Մենք ամրապնդելու ենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, Ադրբեջանն արդեն ակտիվորեն մասնակցում է բազմաթիվ նորարարական ծրագրերի: Օրինակ, անց են կացվում համատեղ զորավարժություններ: Եթե խոսենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին, Ադրբեջանը չի ցանկանում որոշ երկրների պես մնալ Դաշինքի դռների ետեւում, անորոշության ու սպասման մեջ: Երբ ինքներս զգանք, որ պատրաստ ենք ՆԱՏՕ-ին անդամակցելուն, եւ ստանանք համապատասխան հրավեր, այդ ժամանակ կարձագանքենք»: