Վրաստանի առաջատար իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», Եվրոպայի մարդու իրավունքների դատարան է ուղարկել մի քանի տասնյակ գործերով հայցեր, որոնք վերաբերում են ընդհանուր առմամբ 340 խաղաղ քաղաքացիների ճակատագրին, ովքեր տուժել են ՌԴ-ի հետ օգոստոսյան պատերազմի հետեւանքով: Ըստ նրանց տվյալների՝ օգոստոսյան իրադարձությունների ընթացքում տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, ռուսաստանյան զորքերը խախտել են նրանց հիմնական իրավունքները: «Խոսքը վերաբերում է այնպիսի իրավունքների խախտմանը, ինչպիսին են կյանքի իրավունքը, սեփականության իրավունքը, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի արգելքը: Մեր հայտերում միավորված են կոնկրետ գործեր»,- երեկ հայտարարել է ասոցիացիայի նախագահ Թամար Խիդաշելին: Ասոցիացիան ընդհանուր առմամբ Ստրասբուրգ է ներկայացրել 49 գործ: