«Մեր ընդդիմության միտինգներում ես երիտասարդներ չեմ տեսել»,- երեկ նման ցնող հայտարարություն է արել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` թերեւս մոռանալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը մեծ թվով երիտասարդների մասնակցության մասին խոստովանել են նույնիսկ իշխանության բազմաթիվ գործիչներ: «Մայդանում գտնվողները երիտասարդներ էին, Սահակաշվիլին երիտասարդ լիդեր էր եւ երիտասարդներին տարավ իր հետեւից: Եվ այն սցենարը, որը Վրաստանում, Ղրղըզստանում իրագործեցին, Հայաստանում չանցավ հենց այդ պատճառով: Մեզ մոտ սոցիալական բազան հեղհեղուկ է: Եվ ամենակարեւորը` տակտիկորեն մեր ընդդիմադիրների ժամանակահատվածը չհերիքեց, որ նրանք արագություն հավաքեին: Եթե երկու ամիս առաջ սկսեին, ձնագնդի էֆեկտ կարող էր առաջանալ»,- հավելեց նա: