«Եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ նախագահ Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը կանգ կառնի»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Եթովպիայի իր գործընկերոջ` Սեյոմ Մեսֆինի հետ տեղի ունեցած ասուլիսում: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարցերի լուծման մեջ երրորդ երկրի միջամտությունը ճիշտ չէ: Անհրաժեշտ է, որ բոլորը ձեռնպահ մնան գործընթացը վտանգող նախաձեռնություններից»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: