Փոփոխություններ բանակում

14/02/2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հրամանագրով` գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Գնդապետ Ալբերտ Մարդոյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ՝ ազատվելով ՀՀ Պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ՝ ազատվելով ՀՀ Պաշտպանության նախարարության ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ՝ ազատվելով ՀՀ Պաշտպանության նախարարության Սպառազինության վարչության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի Թիկունքի վարչության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ՝ ազատվելով ՀՀ Պաշտպանության նախարարության Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից: Գնդապետ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: