Սահակաշվիլին` խորհրդարանում

14/02/2009

Այսօր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանում հանդես կգա տարեկան հաշվետվությամբ: Այդ մասին պատգամավորներին հայտնել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն: Նախագահի զեկույցը լինելու է համընդգրկուն եւ կվերաբերի այնպիսի կարեւոր թեմաների, ինչպիսին են՝ անցած տարվա օգոստոսին «Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետեւանքները», երկրի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության հաղթահարման հեռանկարները, նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը եւ այլ կարեւոր հարցեր: