Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը հաշվել է այն գումարը, որը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու նրա ընտանիքը ծախսել են ճամփորդությունների վրա: «Միայն 2007-2008 թվականներին պետության ղեկավարն ու նրա ընտանիքը կես մլրդ լարի են ծախսել ճանապարհորդությունների վրա»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում ասել է կուսակցության գլխավոր քարտուղար Յոսեբ Շատբերաշվիլին: «Այն ժամանակ, երբ երկրում այնքան գաղթականներ սովի են մատնված, Սահակաշվիլիի ընտանիքը հոկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի վերջը ճամփորդել է: Նրանք եղել են եւ Սահարայում, եւ սուզանավով պտույտ գործել աֆրիկյան մայրցամաքի շուրջ: Բայց նախագահը դրանով չի սահմանափակվել եւ շաբաթական երկու անգամ հանգրվանել է Ֆրանսիայի ամենաթանկարժեք հյուրանոցում»,- հավատացնում են լեյբորիստները: