ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ուսանողներին հրավիրում է համագործակցության եւ հայտարարում է ավելի քան 40 թափուր աշխատատեղերի մասին: Այդ մասին երեկ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ նրա, այդպիսով հայ ուսանողները հնարավորություն կստանան արագորեն դառնալ մրցունակ մասնագետներ աշխատանքի շուկայում: Ներսես Երիցյանը ուսանողներին դիմել է նաեւ իրենց դիպլոմային եւ դիսերտացիոն աշխատանքները գրելու ընթացքում Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցելու առաջարկությամբ եւ կոչ է արել հանդես գալ գիտելիքների տնտեսության ձեւավորման նախաձեռնություններով: