Ցուցահանդեսը՝ ապրիլին

14/02/2009

Ապրիլի 10-13-ը Երեւանում կանցկացվի «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO-2009» խորագրով 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղաններ, սեմինարներ, մասնավորապես, կանխարգելում, կլինիկական բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, մայրություն ու մանկություն, հիգիենա եւ այլ թեմաներով: Այցելուներին կներկայացվեն առաջատար երկրների, ինչպես նաեւ Հայաստանի նվաճումները բժշկության ոլորտում, բուժծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցումները մի շարք հիմնական ուղղություններով: Միջոցառման ընթացքում հատուկ տեղ կհատկացվի վերականգնողական սարքավորումների ցուցադրմանը: Ցուցահանդեսը կազմակերպում է «LOGOS EXPO կենտրոն» ցուցահանդեսային ընկերությունը` ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո: Այն կանցկացվի Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում: