Պարգեւատրել են Կապիցային

14/02/2009

Ռուս հայտնի գիտնական, Եվրոպական, Բնագիտական ակադեմիաների ակադեմիկոս Սերգեյ Կապիցան երեկ Երեւանի Պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր՝ շոշափել գիտական լայն շրջանակների, հիմնարար ու կիրառական գիտությունների վերաբերյալ հարցեր, խոսել գլոբալիզացիային առնչվող իրողությունների մասին, որով Ս. Կապիցան զբաղվում է վերջին 15 տարիների ընթացքում: Ս. Կապիցան կարեւորել է շփումն ուսանողության հետ, որը հնարավորություն կտա «զգալ նրանց զարկերակը, հասկանալ` ինչ կարող է խոստանալ այսօրվա երիտասարդությունը Հայաստանին»: ԵՊՀ գիտական քարտուղար Վահրամ Պետրոսյանը նշել է, որ բուհը, բարձր գնահատելով անվանի գիտնականի վաստակը, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությունն ու ձեռքբերումները գիտության բնագավառում, ռեկտորատի նիստում որոշում է կայացրել պարգեւատրել Ս. Կապիցային Երեւանի Պետական համալսարանի ոսկե մեդալով: