Հաճախակիացող խախտումներ

11/02/2009

Փետրվարի լույս 9-ի գիշերը եւ երեկ օրվա ընթացքում կրկին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում: «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը»,- ասված է ԼՂ ՊՆ մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրությունում: Ըստ աղբյուրի, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի ունեցել: Ղարաբաղի պաշտպանության բանակի իրականացրած պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի կրակը դադարել է: