Ակա՞ն են նետել

11/02/2009

Հարավային Օսիան հայտարարել է, որ երեկ գիշեր վրացական կողմից արձակված երկու ականներ ընկել են Ցխինվալի մանկապարտեզներից մեկի մոտակայքում, սակայն չեն պայթել: Վրաստանն այս հայտարարությունը անհեթեթություն է որակել: «Ժամը 5:10-ի մոտակայքում երկու ականներ են արձակվել… վրացական Նիկոզի գյուղից: Զոհեր չկան: Չպայթած ականների մնացորդները հայտնաբերվել են Պաշտպանության նախարարության ականազերծողների կողմից»,- նշված է Հարավային Օսիայի իշխանությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Իսկ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ականների վերաբերյալ Հարավային Օսիայի պնդումները անհեթեթություն են, եւ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: