ԱՄՆ Անահայմա քաղաքում շաբաթ օրը կայացել է աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ մեքսիկացի հանրաճանաչ բռնցքամարտիկ Խորխե Արսեի մենամարտը: Արդեն 4-րդ ռաունդի վերջնամասում Դարչինյանին հաջողվել է ուժեղ հարվածով ցնցել Արսեին: 11-րդ ռաունդում Դարչինյանի ուժեղ հարվածից հետո պատռվել է մրցակցի աչքը, եւ արյունահոսություն է սկսվել: Վերջին ռաունդից առաջ` ընդմիջման ժամանակ, բժիշկը որոշում է կայացրել դադարեցնել մենամարտը, քանի որ մեքսիկացի բռնցքամարտիկն այլեւս ի վիճակի չի եղել շարունակել այն: Այսպիսով, Վ.Դարչինյանը հաղթել է Արսեին: