Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարիի հետ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, զրույցի ընթացքում Արմեն Հարությունյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Սոզար Սուբարին Արմեն Հարությունյանին տեղեկացրել է, որ Ախալցխայում գտնվում է իր ներկայացուցիչը, եւ իրավիճակը գտնվում է իր վերահսկողության ներքո: