Մահացել է 66 լրագրող

07/02/2009

«Ռուսաստանը եւ Վրաստանը Եվրոպայում լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն են»,- նման գնահատական է ներկայացրել Վիեննայում գտնվող Մամուլի միջազգային ինստիտուտը` երեկ հրապարակած ամենամյա զեկույցում: Ըստ փաստաթղթի, նախորդ տարի Վրաստանում եւ Ռուսաստանում մահացել է չորսական լրագրող: Լրագրողների համար աշխարհում ամենաբարդ տարածքն Ասիան է, որտեղ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս զոհվել է ԶԼՄ-ի 26 աշխատակից, որոնցից վեցը` Պակիստանում: Նախորդ տարի աշխարհում ընդհանուր առմամբ 66 լրագրող է մահացել: