ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2009 թ. ներդնելու է տեղեկատվական անվտանգության համակարգ` պետական մարմինների միջեւ համակարգչային ցանցն արտաքին ինտերնետից պաշտպանելու նպատակով: Այդ մասին երեկ ասել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը` կառավարությունում ներկայացնելով ծառայության 2008թ. գործունեության մասին հաշվետվությունը: Ըստ Գ. Հակոբյանի, անվտանգության համակարգը իրենից ներկայացնելու է ներգերատեսչական ցանցն արտահոսքից, տեղեկատվության խեղաթյուրումից ու ոչնչացումից պաշտպանելու միջոց: Նա ասել է, որ այդ համակարգի ստեղծման համար կպահանջվի շուրջ 70 մլն դրամ: Հիշեցնենք, որ անցած տարի ադրբեջանական հակերները ներխուժել էին ՀՀ ԱԳՆ համակարգչային ցանց, նման դեպքեր էին արձանագրվել նաեւ այլ գերատեսչություններում: