Խասյաթ է դարձել

07/02/2009

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ԱԺ հաջորդ քառօրյայում օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու հանձնաժողովի աշխատանքները կրկին երկարաձգելու վերաբերյալ: Ս.Նիկոյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռ որոշված չէ, թե հանձնաժողովի աշխատանքների համար ԱԺ-ից որքան ժամանակ է խնդրելու: «Սկզբում ուզում էի խնդրել` երկարաձգել անորոշ ժամանակով, մինչեւ որ Փաստահավաք խումբը կավարտի իր աշխատանքներն ու զեկույցը մեզ կներկայացնի: Բայց հետո պարզվեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը երկարաձգելու համար կոնկրետ ժամանակ է պահանջում»,- ասել է Ս.Նիկոյանը: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին հանձնաժողովի աշխատանքը երկարաձգվեց 4 ամսով, եւ այդ ժամկետը լրանում է փետրվարի 24-ին: