Երեկ Հայ Արիական Միաբանությունը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` իր «խորը մտահոգությունը հայտնելով վերջերս ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի կողմից համասեռամոլների իրավունքների պաշտպանության հռչակագրին միանալու կապակցությամբ»: «Այս հռչակագրին միացել են աշխարհի 1/4-րդ պետությունները միայն, եւ ավանդական արժեքներ ունեցող եւ ազգային ավանդույթներով հարուստ մեր երկիրն աշխարհի այդ շուրջ 60 երկրներին միանալու կարիքը չուներ: Այդ հռչակագրին չեն միացել աշխարհի գերտերությունները՝ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն, մեր անմիջական հարեւանները՝ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը: Մեզ համար անհասկանալի են ՀՀ-ի՝ այդ հռչակագրին միանալու դրդապատճառները, ուստի դիմում ենք Ձեզ՝ որեւէ կերպ արձագանքելու սույն փաստին: Այդ ստորագրությունը Ձեր հրահանգո՞վ է դրվել հռչակագրի տակ, թե՞ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ինքնագործունեության հետեւանք է (հիվանդագին ցանկություն՝ ամեն ինչին միանալու): Եթե առաջինն է, ապա կարծում ենք՝ «Հայը հայ է» Ձեր իսկ հռչակած կարգախոսը սկսել է տարածվել նաեւ համասեռականների հայկականացման գործընթացինգ ինչը շուտով այլ հիվանդների վրա էլ կտարածվի: Եթե երկրորդն է, ապա դիմում ենք Ձեզ՝ հրահանգելու, որ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը «հետ կանչի» իր տխրահռչակ ստորագրությունը եւ հրաժարական ներկայացնի ինքնագործունեության համար»,- ասված է նամակում: