Միայն Ադրբեջանի կազմում

03/07/2005

«ՎՈՒԱՄ երկրները լիովին պաշտպանում են Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը հարգելու հիման վրա ղարաբաղյան հակամարտության
կարգավորումը, ողջունում Պրահայի գործընթաց կոչված հանդիպումների
շրջանակներում անցկացվող բանակցություններում կողմերի ակտիվությունը»,-
երկուշաբթի օրը ելույթ ունենալով Վիեննայում, ԵԱՀԿ անվտանգության շուրջ
տարեկան խորհրդաժողովում, ՎՈՒԱՄ-ի անունից հայտարարել է Մոլդովայի արտաքին
գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Ստրատանը: