Թղթի վրա

07/02/2009

1 տարի առաջ ռուսական «Ալռոսա» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ համաձայնագիր կնքվեց Հայաստանին վերամշակման նպատակով ալմաստի քվոտաներ տրամադրելու վերաբերյալ: Սակայն Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գագիկ Աբրահամյանը երեկ մեր թղթակցին տեղեկացրել է, թե «Ալռոսան» հանքահումքային ընկերություն է եւ ՌԴ օրենքների համաձայն՝ չի կարող ՀՀ վերամշակող ընկերություններին ալմաստ տրամադրել: Եվ այնպես է ստացվել, որ այդ համաձայնագիրը մնացել է թղթի վրա: Ըստ Գ.Աբրահամյանի, իրեն պատկանող «ԴԻ ՍԻ ԷՅ» ընկերությունն է անցած տարի 3 ամիս վերամշակել Ռուսաստանից, բայց ոչ «Ալռոսայից» բերված ալմաստը: «Թեեւ միջազգային ճգնաժամի պատճառով Հայաստանում ադամանդի վերամշակումն այսօր գրեթե կանգ է առել, ես հույս ունեմ, որ այս տարի էլ վերամշակելու համար կկարողանանք Ռուսաստանից ալմաստ բերել»,- ասել է Գ.Մարտիրոսյանը: