Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Համայն Ռուսիո պատրիարքին: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հովվապետությամբ կհզորանա Ռուս Ուղղափառ եկեղեցու դերը ռուսաստանյան հասարակության կյանքում, կամրապնդվեն նրա հոգեւոր եւ բարոյական արժեքները, ինչպես նաեւ՝ կզարգանա միջկրոնական եւ միջդավանանքային երկխոսությունը Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս: Համոզված եմ, որ դուք հետագայում եւս ջանքեր կգործադրեք Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ կապերի խորացման ուղղությամբ` նպաստելով մեր ժողովուրդների միջեւ եղբայրական ավանդույթների շարունակական ամրապնդմանը…»: