Վերջին 3 ամիսների ընթացքում Ռուսաստանի ամենամեծ կինոստուդիան` «Մոսֆիլմը», ոչ մի ֆիլմ չի նկարահանել: Նկարահանման աշխատանքները կանգ են առել` ֆինանսական ճգնաժամի ու անորոշ ապագայի պատճառով:
«Մոսֆիլմի» տնօրեն Կարեն Շահնազարովը հայտնել է, որ ստուդիայում գործազրկություն է տիրում, եւ փրկության օղակի դեր է խաղում ստուդիայի բազմապրոֆիլ լինելու փաստը: Այժմ ստուդիայում տեղի են ունենում մոնտաժային ու ձայնագրման աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ «Մոսֆիլմը» դեռ գոյատեւում է: Շահնազարովն ասել է նաեւ, որ եթե պետության միջամտությունը չլինի, ստուդիան չի կարողանա դիմակայել: