Դարձավ «անհասանելի»

31/01/2009

Երեկ Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մղալոբլիշվիլին հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին արված հայտարարության մեջ Մղալոբլիշվիլին հրաժարականը պայմանավորել է իր առողջական խնդիրներով: Ենթադրվում է, որ երկար ժամանակ Գերմանիայում բուժում անցնող Մղալոբլիշվիլիի փոխարեն Վրաստանի վարչապետ կնշանակվի այդ երկրի ֆինանսների նախարար Նիկոլոզ Գիլաուրին: Հիշեցնենք, որ Մղալոբլիշվիլիի հրաժարականը հնարավոր էր համարվում այն բանից հետո, երբ հակասություն էր առաջացել նրա եւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի միջեւ։ Վերջինս նույնիսկ կառավարության նիստի ժամանակ բջջային հեռախոսով հարվածել էր արդեն նախկին վարչապետին: