Վաճառո՞ւմ է

30/01/2009

«Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանը կարող է ընկերության մի մասը վաճառել Հարավաֆրիկյան Standard Bank-ին: Այդ տեղեկությունը երեկ հրապարակել է «ԹպՊՏՎՏրՑՌ» թերթը, որի աղբյուրի խոսքերով, Standard Bank-ը «Տրոյկա դիալոգի» բաժնետոմսերի 30%-անոց փաթեթը գնահատել է $150-200 մլն: «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ինչպես եւ ընկերության այլ ներկայացուցիչներն ու Standard Bank-ը հրաժարվել են մեկնաբանություններից: «Այժմ ներդրումային բանկերը գնահատում են ըստ իրենց սեփական կապիտալի ծավալի, այսինքն` «Տրոյկա դիալոգը» արժե մոտ $ 500 մլն»,- ասել է Ազգային վարկանիշային գործակալության գլխավոր տնօրեն Վիկտոր Չետվերիկովը: «ԹպՊՏՎՏրՑՌ»-ն նշում է, որ 2007 թվականի սկզբում Ռուբեն Վարդանյանը պատմում էր, թե դադարեցրել է բանակցությունները «Տրոյկան» վաճառելու ուղղությամբ: Հավակնորդների թվում նշվում էին JPMorgan-ը, ՎՏԲ-ն եւ Credit Suisse-ը, որոնք ընկերությունը գնահատում էին $ 2,5-3 մլրդ: