ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով խորհրդարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է մշակի ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Աշխատանքային խումբը ղեկավարելու է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Խումբը մինչեւ 2009 թվականի փետրվարի 19-ը պետք է իր առաջարկությունները ներկայացնի: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են նաեւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամները: Այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ ասել է, որ հանձնաժողովի տեսակետը աշխատանքային խմբում կներկայացնի ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: