Վիճակն ավելի վատ է

28/01/2009

«ԱՄՆ-ի տնտեսական դրությունն օրեցօր վատանում է»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նոր փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: «Անկեղծ ասած՝ դրությունն ավելի վատ է, քան բոլորը կարծում էին: Ոչ մի լավ նորություն չկա: Միակ բացառությունը այդ ուղղությամբ նախագահ Օբամայի կողմից ձեռնարկվող արագ քայլերն են»,- հայտարարել է նա: Ըստ նրա, նոր վարչակազմը «փորձում է ԱՄՆ-ի Կոնգրեսից հասնել ըստ կարելվույն արագ տնտեսությունը փրկելու համար փողերի հատկացմանը»: