Հուշատախտակ Մոսկվայում

28/01/2009

Առաջիկա ամիսներին Մոսկվայի Կուտուզովի պողոտայում նախատեսվում է տեղադրել աշխարհահռչակ հայազգի շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հուշատախտակը: Այժմ Տիգրան Պետրոսյանի որդին՝ Վարդան Պետրոսյանը, բանակցություններ է վարում քանդակագործ Ֆրանգուլյանի հետ, որպեսզի նա քանդակի շախմատիստի կիսանդրին: Մոտ երկու ամիս հետո հուշատախտակի էսքիզների տարբերակները կհամաձայնեցվեն եւ կսկսվի հուշատախտակի պատրաստումը: