Ճապոնացի դիզայներ Գինզա Տանական բացահայտ մարտահրավեր է նետել ներկայիս տնտեսական դժվարություններին՝ ներկայացնելով համաշխարհային նորաձեւության մեջ կանանց առաջին պայուսակը՝ մեկ միլիոն դոլար արժեքով: Պլատինից պատրաստված եւ ադամանդակուռ պայուսակն իսկական սենսացիա է առաջացրել: Տանակայի նոր պայուսակների համար, որոնք պատրաստվում են միայն պատվերով, արդեն ստացվել են տասնյակ հայտեր: Միաժամանակ, Փարիզում սկսվող՝ Կանանց բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ներկայացված է նաեւ երբեւէ վաճառքի հանված ամենաթանկ զգեստը: Դրա գինը 5 միլիոն դոլար է: Երեք հազար ադամանդներով զարդարված զգեստը ներկայացրել է բրիտանացի դիզայներ Սքոտ Հենշելը: Այս զգեստի համար ցանկացողը կարող է ձեռք բերել նաեւ ամերիկացի դիզայներ Ստյուարտ Վայցմանի՝ կանանց կոշիկներ՝ 1,5 միլիոն դոլար արժողությամբ: Դրանց առանձնահատկությունը ճարմանդներն են, որոնք ներառում են եզակի զմրուխտներ: