Դատապարտել է

24/01/2009

«Դատապարտելի է, որ դանակահարում են երիտասարդ մարդուն աշխատանքի գնալիս: Դա խոսում է նրա մասին, որ իրավապահ մարմինները լավ չեն աշխատում: Սակայն միանգամից բերել-կապել դա Սուքիասյանների ընտանիքի հետ, խիստ դատապարտելի է: Պետք է բոլոր վարկածները ստուգեին: Գոնե հերքեին մնացած վարկածները, ասեին, որ հենց սա է ամենաճշգրիտը»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման` «Բջնիի» գործով զբաղվող ծառայողներից մեկի դանակահարության դեպքին, որը փորձում են կապել Սուքիասյանների ընտանիքի հետ: