Եվ այսպես, տարիներ շարունակ երկնիշ թվի «ընտելացած» մեր տնտեսական աճը 2008-ին կազմեց ընդամենը 6.8%։ Ամոթալի, խայտառակ ցուցանիշ՝ կովկասյան վագրի համար։ Ու զարմանալի՝ իշխանությունների դեռեւս շարունակվող այն հայտարարությունների ֆոնին, թե Հայաստանը կարող է շահել ճգնաժամի արդյունքում՝ օտարերկրյա ներդրողներն իրենց ռեսուրսները կտեղափոխեն ավելի կայուն տեղ՝ Հայաստան, իսկ ճգնաժամը զարգացման նոր հեռանկարներ կբացի Հայաստանի առաջ։
Ընդ որում, նման հայտարարություններն անում էին նաեւ այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ երկրի տնտեսությունը, խոշորագույն ձեռնարկությունները լուրջ խնդիրներ ունեն։ Տարին ավարտվեց, եւ տնտեսությունն այնքան անմխիթար վիճակ արձանագրեց, որ անգամ պաշտոնական վիճակագրությունն է անկարող մեղմել պատկերը։ ՀՆԱ-ն 2008 թվականի ընթացքում աճել է ընդամենը 6.8%-ով։ Արդյունաբերական արտադրանքն առանց էներգետիկայի աճել է 0.8 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքը՝ 1.3%-ով, շինարարությունը՝ 1.7%-ով։ Արտահանումը նվազել է 7.2%-ով եւ կազմել 1 միլիարդ 69 միլիոն դոլար, իսկ ներմուծումն աճել է 35%-ով՝ կազմելով 4.4 միլիարդ դոլար։ Այսպիսով, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը հասել է ռեկորդային՝ 3.34 միլիարդ դոլարի։ Ահա նման ցուցանիշներով ենք փակել 2008-ը։ Բայց սա, իհարկե, չի ազդում մեր լավատեսության վրա։ Ավելի ճիշտ` մեր պաշտոնյաների: Ռուսներն, օրինակ, տարին ավարտել են 6%-անոց աճով՝ մեզնից 0.8%-ով պակաս։ Բայց մեր լավատեսությունը չունեն։ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը կարող է 2009-ին դանդաղել՝ ակնկալվող ավելի բարձր ցուցանիշի փոխարեն հասնելով 0-2%-ի։ Իսկ մենք վճռական ենք ու մեր խոսքի տերը։ Հետո՞ ինչ, որ 2008 թվականի բյուջեով նախատեսվում էր 10 տոկոսանոց աճ, թեեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը դեռ 2008-ի փետրվարին կանխատեսել էր 8 տոկոս, սակայն աճեցինք 6.8%-ով։ Ի՞նչ անենք, հո աշխարհի վերջը չէ՞։
Կարեւորն այն է, որ ճգնաժամից չվախեցանք, ու տարեվերջին, երբ այլ երկրներում սնանկանում էին խոշորագույն բանկերն, ու հզորագույն տնտեսությունները խուճապի մեջ էին, ընդունեցինք պետական բյուջե, որն իր վրա ամենեւին չի կրում ճգնաժամի մռայլ պատկերը։ Լավատեսական բյուջե՝ առանց ճգնաժամային որեւէ նշույլի, եւ իհարկե՝ ՀՆԱ-ի տպավորիչ, 9.2%-անոց աճով։ Այսքան պետք է աճի տնտեսությունը՝ ըստ բյուջեի։ Կառավարությունում դեռեւս ցույց են տալիս, որ այդպես էլ կլինի, ամեն ինչ նորմալ է, ու բոլորին խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել (թեեւ գրեթե ամեն օր հաղորդագրություններ են ստացվում, որ այս կամ այն գործարանը ազատում է իր աշխատողներին)։ Այս առումով փոքր-ինչ այլ դիրքորոշում որդեգրեց ՀՀ Կենտրոնական բանկը, որի նախագահ Արթուր Ջավադյանը հունվարի 20-ին հայտարարեց՝ այս տարի ՀՆԱ-ն կաճի մոտ 7-8%-ով։ Անկեղծ էր, բայց ոչ ամբողջությամբ։ ԿԲ մասնագետների պրոֆեսիոնալիզմին թեեւ ոչ ոք չի կասկածում, սակայն 7-8%-անոց աճը խիստ կասկածելի է թվում։ Ստացվում է՝ ողջ աշխարհում տնտեսության աճի տեմպերը նվազում են, որոշ դեպքերում՝ արձանագրվում է անգամ տնտեսական անկում, իսկ Հայաստանում 2009-ին ակնկալվում է ավելի բարձր աճ, քան 2008-ին։ Սա՝ այն դեպքում, երբ հենց այս տարվա կեսերին է սպասվում տնտեսական ճգնաժամի ամենամեծ ալիքը։ Եթե այդքան վստահ ենք, որ տնտեսությունն, անկախ ճգնաժամից, հաջորդ տարի ավելի մեծ չափով է աճելու, այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում 2008-ի ցածր աճը։ Ո՞րն է լավատեսության հիմքը՝ դժվար է հասկանալ։ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի լավատեսությունն, օրինակ, պայմանավորված է նրա համոզմունքով՝ որ «Ճգնաժամին դիմակայելու համար Հայաստանն ունի բավականաչափ ներքին ռեզերվներ»: Պրն Մինասյանը նկատի ուներ տնտեսությունում ստվերի կրճատումն ու հավասար մրցակցային դաշտի ապահովումը։ Իհարկե, եթե հավասար մրցակցային դաշտն ապահովվի, դա որոշակի դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Ասում ենք՝ «եթե», որովհետեւ մինչ Գ. Մինասյանը խոսում էր մրցակցության մասին, ԱԺ-ի նրա գործընկերը խանութներում վաճառում էր (եւ այժմ էլ վաճառում է) կեղծված ռուսական օրինակներ՝ «ապահովելով» արդար ու հավասար մրցակցությունը։
Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, ապա դա կլցնի պետական բյուջեն, բայց ո՛չ տնտեսությունը դրա արդյունքում կաճի, ո՛չ էլ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Ավելին, չի բացառվում, որ շատերն աշխատանքից զրկվեն հենց «ստվերի դեմ պայքարի» արդյունքում՝ օրինակ, տաքսու վարորդները կամ տոնավաճառներում առեւտուր անողները։ Երբ ՀՆԱ-ն նախատեսվածից քիչ աճի, ոչ ոք առանձնապես մեծ ողբերգություն դրանից չի ապրի (2008-ը ձեզ օրինակ)։ Սակայն, եթե հարկային մուտքերը հնարավոր չլինի ապահովել, ապա սա շատ լուրջ խնդիրներ առաջ կբերի՝ չեն կարողանա վճարել թոշակներն ու աշխատավարձերը, ինչը հղի է սոցիալական բունտի վտանգով եւ իշխանություններին ամենեւին ձեռնտու չէ։ Այնպես որ, կառավարությունն ամեն ինչ անելու է 3 միլիարդանոց բյուջեի կատարումն ապահովելու համար՝ անկախ ՀՆԱ-ի աճից։ Կհարցնեք՝ այդ դեպքում ի՞նչն է մտահոգության պատճառը։ Պատասխանենք։ Հարկային մուտքերը հաջորդ տարվա համար պլանավորվում են՝ հաշվի առնելով տնտեսության մեզ սպասվող զարգացումները, աճը, փոփոխությունները։ 2009-ին նախատեսվում է հավաքել նախորդ տարվանից 500 միլիոն դոլարով ավելի հարկեր, եւ հարց է առաջանում՝ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին պետք է հավաքվի այդ ավելացած գումարը։ Տնտեսական աճի՞։ Իսկ եթե տնտեսությունը չի՞ աճում, կամ աճում է սպասվածից քի՞չ։ Ճիշտ է, այդ դեպքում հարկերը «քամում» են դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտներից՝ այդ գործընթացին տալով «ստվերի դեմ պայքար» վեհաշուք անվանումը։ Իսկ ստվերը Հայաստանում, որպես կանոն, նկատվում է միայն մանր ու միջին գործարարների մոտ՝ անգամ ամպամած եղանակին…
Ի դեպ, եթե ՀՆԱ-ն չաճի նախատեսված չափով, իսկ հարկերը հավաքագրվեն ամբողջությամբ, արդյունքում աճելու է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, որի ցածր մակարդակը միջազգային ֆինանսական կառույցներն անընդհատ մեր երեսով են տալիս։ Այնպես որ, փայլուն առիթ կլինի այդ հարաբերակցությունը հասցնել մինչեւ 20-25%-ի ու շփփացնել արտասահմանցիների երեսին։ Չկա չարիք, առանց բարիքի։ Էլի իշխանությունների համար:Եվ այսպես, տարիներ շարունակ երկնիշ թվի «ընտելացած» մեր տնտեսական աճը 2008-ին կազմեց ընդամենը 6.8%։ Ամոթալի, խայտառակ ցուցանիշ՝ կովկասյան վագրի համար։ Ու զարմանալի՝ իշխանությունների դեռեւս շարունակվող այն հայտարարությունների ֆոնին, թե Հայաստանը կարող է շահել ճգնաժամի արդյունքում՝ օտարերկրյա ներդրողներն իրենց ռեսուրսները կտեղափոխեն ավելի կայուն տեղ՝ Հայաստան, իսկ ճգնաժամը զարգացման նոր հեռանկարներ կբացի Հայաստանի առաջ։
Ընդ որում, նման հայտարարություններն անում էին նաեւ այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ երկրի տնտեսությունը, խոշորագույն ձեռնարկությունները լուրջ խնդիրներ ունեն։ Տարին ավարտվեց, եւ տնտեսությունն այնքան անմխիթար վիճակ արձանագրեց, որ անգամ պաշտոնական վիճակագրությունն է անկարող մեղմել պատկերը։ ՀՆԱ-ն 2008 թվականի ընթացքում աճել է ընդամենը 6.8%-ով։ Արդյունաբերական արտադրանքն առանց էներգետիկայի աճել է 0.8 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքը՝ 1.3%-ով, շինարարությունը՝ 1.7%-ով։ Արտահանումը նվազել է 7.2%-ով եւ կազմել 1 միլիարդ 69 միլիոն դոլար, իսկ ներմուծումն աճել է 35%-ով՝ կազմելով 4.4 միլիարդ դոլար։ Այսպիսով, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը հասել է ռեկորդային՝ 3.34 միլիարդ դոլարի։ Ահա նման ցուցանիշներով ենք փակել 2008-ը։ Բայց սա, իհարկե, չի ազդում մեր լավատեսության վրա։ Ավելի ճիշտ` մեր պաշտոնյաների: Ռուսներն, օրինակ, տարին ավարտել են 6%-անոց աճով՝ մեզնից 0.8%-ով պակաս։ Բայց մեր լավատեսությունը չունեն։ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը կարող է 2009-ին դանդաղել՝ ակնկալվող ավելի բարձր ցուցանիշի փոխարեն հասնելով 0-2%-ի։ Իսկ մենք վճռական ենք ու մեր խոսքի տերը։ Հետո՞ ինչ, որ 2008 թվականի բյուջեով նախատեսվում էր 10 տոկոսանոց աճ, թեեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը դեռ 2008-ի փետրվարին կանխատեսել էր 8 տոկոս, սակայն աճեցինք 6.8%-ով։ Ի՞նչ անենք, հո աշխարհի վերջը չէ՞։
Կարեւորն այն է, որ ճգնաժամից չվախեցանք, ու տարեվերջին, երբ այլ երկրներում սնանկանում էին խոշորագույն բանկերն, ու հզորագույն տնտեսությունները խուճապի մեջ էին, ընդունեցինք պետական բյուջե, որն իր վրա ամենեւին չի կրում ճգնաժամի մռայլ պատկերը։ Լավատեսական բյուջե՝ առանց ճգնաժամային որեւէ նշույլի, եւ իհարկե՝ ՀՆԱ-ի տպավորիչ, 9.2%-անոց աճով։ Այսքան պետք է աճի տնտեսությունը՝ ըստ բյուջեի։ Կառավարությունում դեռեւս ցույց են տալիս, որ այդպես էլ կլինի, ամեն ինչ նորմալ է, ու բոլորին խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել (թեեւ գրեթե ամեն օր հաղորդագրություններ են ստացվում, որ այս կամ այն գործարանը ազատում է իր աշխատողներին)։ Այս առումով փոքր-ինչ այլ դիրքորոշում որդեգրեց ՀՀ Կենտրոնական բանկը, որի նախագահ Արթուր Ջավադյանը հունվարի 20-ին հայտարարեց՝ այս տարի ՀՆԱ-ն կաճի մոտ 7-8%-ով։ Անկեղծ էր, բայց ոչ ամբողջությամբ։ ԿԲ մասնագետների պրոֆեսիոնալիզմին թեեւ ոչ ոք չի կասկածում, սակայն 7-8%-անոց աճը խիստ կասկածելի է թվում։ Ստացվում է՝ ողջ աշխարհում տնտեսության աճի տեմպերը նվազում են, որոշ դեպքերում՝ արձանագրվում է անգամ տնտեսական անկում, իսկ Հայաստանում 2009-ին ակնկալվում է ավելի բարձր աճ, քան 2008-ին։ Սա՝ այն դեպքում, երբ հենց այս տարվա կեսերին է սպասվում տնտեսական ճգնաժամի ամենամեծ ալիքը։ Եթե այդքան վստահ ենք, որ տնտեսությունն, անկախ ճգնաժամից, հաջորդ տարի ավելի մեծ չափով է աճելու, այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում 2008-ի ցածր աճը։ Ո՞րն է լավատեսության հիմքը՝ դժվար է հասկանալ։ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի լավատեսությունն, օրինակ, պայմանավորված է նրա համոզմունքով՝ որ «Ճգնաժամին դիմակայելու համար Հայաստանն ունի բավականաչափ ներքին ռեզերվներ»: Պրն Մինասյանը նկատի ուներ տնտեսությունում ստվերի կրճատումն ու հավասար մրցակցային դաշտի ապահովումը։ Իհարկե, եթե հավասար մրցակցային դաշտն ապահովվի, դա որոշակի դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Ասում ենք՝ «եթե», որովհետեւ մինչ Գ. Մինասյանը խոսում էր մրցակցության մասին, ԱԺ-ի նրա գործընկերը խանութներում վաճառում էր (եւ այժմ էլ վաճառում է) կեղծված ռուսական օրինակներ՝ «ապահովելով» արդար ու հավասար մրցակցությունը։
Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, ապա դա կլցնի պետական բյուջեն, բայց ո՛չ տնտեսությունը դրա արդյունքում կաճի, ո՛չ էլ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Ավելին, չի բացառվում, որ շատերն աշխատանքից զրկվեն հենց «ստվերի դեմ պայքարի» արդյունքում՝ օրինակ, տաքսու վարորդները կամ տոնավաճառներում առեւտուր անողները։ Երբ ՀՆԱ-ն նախատեսվածից քիչ աճի, ոչ ոք առանձնապես մեծ ողբերգություն դրանից չի ապրի (2008-ը ձեզ օրինակ)։ Սակայն, եթե հարկային մուտքերը հնարավոր չլինի ապահովել, ապա սա շատ լուրջ խնդիրներ առաջ կբերի՝ չեն կարողանա վճարել թոշակներն ու աշխատավարձերը, ինչը հղի է սոցիալական բունտի վտանգով եւ իշխանություններին ամենեւին ձեռնտու չէ։ Այնպես որ, կառավարությունն ամեն ինչ անելու է 3 միլիարդանոց բյուջեի կատարումն ապահովելու համար՝ անկախ ՀՆԱ-ի աճից։ Կհարցնեք՝ այդ դեպքում ի՞նչն է մտահոգության պատճառը։ Պատասխանենք։ Հարկային մուտքերը հաջորդ տարվա համար պլանավորվում են՝ հաշվի առնելով տնտեսության մեզ սպասվող զարգացումները, աճը, փոփոխությունները։ 2009-ին նախատեսվում է հավաքել նախորդ տարվանից 500 միլիոն դոլարով ավելի հարկեր, եւ հարց է առաջանում՝ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին պետք է հավաքվի այդ ավելացած գումարը։ Տնտեսական աճի՞։ Իսկ եթե տնտեսությունը չի՞ աճում, կամ աճում է սպասվածից քի՞չ։ Ճիշտ է, այդ դեպքում հարկերը «քամում» են դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտներից՝ այդ գործընթացին տալով «ստվերի դեմ պայքար» վեհաշուք անվանումը։ Իսկ ստվերը Հայաստանում, որպես կանոն, նկատվում է միայն մանր ու միջին գործարարների մոտ՝ անգամ ամպամած եղանակին…
Ի դեպ, եթե ՀՆԱ-ն չաճի նախատեսված չափով, իսկ հարկերը հավաքագրվեն ամբողջությամբ, արդյունքում աճելու է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, որի ցածր մակարդակը միջազգային ֆինանսական կառույցներն անընդհատ մեր երեսով են տալիս։ Այնպես որ, փայլուն առիթ կլինի այդ հարաբերակցությունը հասցնել մինչեւ 20-25%-ի ու շփփացնել արտասահմանցիների երեսին։ Չկա չարիք, առանց բարիքի։ Էլի իշխանությունների համար: