Կոշիկներն ու քաղբանտարկյալները

24/01/2009

Դերասան Երվանդ Մանարյանը Եվրախորհրդի` Հայաստանին ձայնից զրկելու կամ չզրկելու որոշումը ոչ կարեւոր է համարում: «Դռները բացվում են, դռները փակվում են, ուրիշ դռներ են բացվում: Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք մեր երկրի ներսում»,- ասում է նա: Ե. Մանարյանը համոզված է, որ եթե մենք ձգտում ենք եվրոպական ընտանիքին ինտեգրվել, ապա պետք է ընդունենք նրանց խաղի կանոնները. «Ոչ ոք չի արգելում, որ քրիստոնյան մեջիթ մտնի, բայց մտնելուց առաջ նա պետք է իր կոշիկները հանի: Նույնն էլ Եվրախորհրդի պարագայում է: Մենք պետք է հանենք մեր կոշիկները, այսինքն` ազատենք մեր քաղբանտարկյալներին: Կամ էլ հրաժարվենք այդ մտադրությունից: Իսկ մենք ասում ենք` չէ, մենք մեր ձեւով ենք ուզում մտնել: Այդպես չի լինի: Դա տարրական բան է»: