Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն իր վրա է վերցրել վրաստանյան Էյչ-Էս-Բի-Սի-ի Առեւտրի ֆինանսավորման ծառայությունների սպասարկման որոշ գործընթացներ: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ առեւտրի ֆինանսավորման մասնագետները, ունենալով անհրաժեշտ փորձ եւ որակավորումներ, կիրականացնեն որոշ կարեւոր գործընթացներ, ինչպես, օրինակ` ներկայիս փուլում փաստաթղթերի ստուգումը եւ SWIFT համակարգի միջոցով հաղորդագրությունների ուղարկումը, իսկ հետագայում` վրաստանյան Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից կնքված գործարքների սպասարկումն ու ձեւակերպումն ամբողջությամբ: